CBS News-ի կայքում ապրիլի 15-ին սխալմամբ հրապարակվել է ԱՄՆ նախկին առաջին տիկին, 92-ամյա Բարբարա Բուշի մահախոսականը։ Այս մասին հաղորդում է Miami Herald-ը։
Նյութը հրապարակվել է «ՉՀՐԱՊԱՐԱԿԵԼ 92 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը-ՉՀՐԱՊԱՐԱԿԵԼ» վերնագրով։ Հոդվածում ասվում է Բարբարա Բուշի մահվան մասին՝ մի քանի անգամ հոսպիտալացվելուց հետո։
Նշվում նաև, որ Բուշ ընտանիքի մամլո քարտուղարի խոսքով՝ կինը վախճանվել է տանը, մտերիմների շրջապատում։ Հրապարակվելուց հետո նյութը հեռացրել են կայքից։