Երգչուհի Ադելը երաժշտության աշխարհին միացել է խելահեղ պարով։
«ՎիստաՆյուս»-ն հիշեցնում է հրապարակային սեր խոստովանելու մասին, որն արել է Ադելը «Կոնչելա» երաժշտական փառատոնի ժամանակ՝ Բեյոնսեից «խլելով» արձանիկը։ Այդ ժամանակ անգլուհին նշեց, որ սիրում է Բիի երաժշտությունը և, ակնհայտ է, որ այդ օրվանից ոչինչ չի փոխվել։ Ադելը նույնիսկ որպես սովորական երկպագու շնորհավորել է նրա ծննդյան օրը։
Փառատոնի առաջին օրը Բեյոնսեն շոու է ներկայացրել, որը քննադատները լեգենդար են անվանում, իսկ երկրպագուները՝ լավագույնը նրա կարիերայում։ Բեմի վրա երկրպագուները խելահեղ տրամադրություն են ստեղծել, իսկ ավելի շատ իր տանը «խելագարվում էր» Ադելը։ Երգչուհին տեսագրությունը հրապարակել է Instagram-ի իր էջում։








































