«Չեք ներկայանում, ձեր մասին ոչ մի ինֆորմացիա չեք տալիս, քանի դեռ չունեք իրավական պաշտպան և մարդու իրավունքների պաշտպանի հետ նախապես զրույց չեք ունեցել: Թեժ գծեր կան, խնդրում եմ, մոտեցեք ստացեք էդ համարները»,- իր ընկերներին հորդորում էր ակտիվիստ երիտասարդ աղջիկը՝ նշելով, որ նրանք պրովակացիաների չենթարկվեն:
Նրա խոսքով՝ քաղաքացիական հագուստով ոստիկաններ կան:
Ակտիվիստ երիտասարդներից մեկի խոսքով՝ ամենայն հավանականությամբ կփակվի նաև մետրոն:
Հարցին՝ բոլոր ռիսկերը հաշվի առե՞լ եք՝ նա ասաց. «Մնալու ենք մինչև վերջ, պայքարելու ենք, հույս ենք ունենալու, որ մեր պասիվ քաղաքացիները միանալու են մեզ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































