Ազատության հրապարակին կից` Ֆրանսիայի հրապարակում ընթացող «Իմ քայլը» հանրահավաքըին ելույթ ունեցավ սփյուռքահայ գործարար Զարեհ Պալյանը, ով իր խոսքում նշեց, որ Սերժ Սարգսյանը ստախոս է:
Նրա խոսքով եթե Հայաստանում ամենավիրավորականը «մորը» հայհոյելն է, ապա աշխարհում ամոթ է սուտ խոսելը․ «Սերժ Սարգսյան դու ստախոս ես: Նա ստել է, բայց դեռ հնարավորություն ունի այդ անունից ազատվել: Կարող ես Պարոն Սերժ Սարգսյան խուսափել ամենամեծ ամոթից:Չպետք է թույլ տանք, որ մեր արժանապատվությունը գետնին հավասարվի»:









































