Թվում է՝ Քենդալ Ջենները որոշել է նվաճել նոր հորիզոններ:
Գեղեցկուհին հայտնել է, որ դարձել է Pizza Boys անվանումը կրող շոուի նոր ռադիոհաղորդավարուհին, որը կթողարկվի Apple Musicում: Քենդալը հաղորդումը կվարի դիջեյ Դանիել Չեթրիթի հետ:

Երեկ համացանցում հրապարակվել է շոուի առաջին դրվագը: Շոուն խոստանում է լինել ոչ միան երաժշտական, այլև պատմել ընկերության մասին: Երբեմն ստուդիա կարող են այցելել հյուրեր և Քենդալի աստղային ընկերները:







































