«Մենք լինելու ենք Գյումրիում, ինչպես խոստացել էինք, քանի որ գտնում ենք, որ պետք է տեղի ունենա համահայկական ընդվզում։ Եվ բոլոր քաղաքները պետք է ներառված և ընգրկված լինեն այդ գործընթացի մեջ։ Հետևաբար, մենք չենք սահմանափակվում Երևանով և չենք սահմանափակվում մեկ կարգախոսի ներքո՝ ՄերժիրՍերժին։ Կարգախոսը պետք է լինի ընդգրկուն։ Մենք ապամոնտաժման խնդիր ենք դրել մեր առջև, ապամոնտաժում այս համակարգի։ Գտնում ենք, որ պետք է տեղի ունենա ազգային շարժում ընդդեմ բռնազավթման»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով վաղը Գյումրիում սպասվող ցույցին։
Նրա խոսքով՝ իր բաղձալի երազանքն է իրականացնել այնպիսի ազգային շարժում, որը կհանգուցալուծի համակարգում տեղի ունեցող ապօրինությունները
Ամբողջությամբ՝ տեսանյութում։









































