Սուրբ Վալենտինի օրվա նախաշեմին CoEuro տոմսերի վաճառքով զբաղվող ծառայությունը և YouCov հետազոտական ընկերությունը հարցումներ են անցկացրել ֆրանսիացի զույգերի շրջանում, որոնք միմյանցից հեռու են ապրում:
![]()
Պարզվել է, որ հարցվածների ավելի քան 43%-ը այլ քաղաքում կամ այլ երկրում ապրող զուգընկեր է ունեցել կամ ունի: Զույգերի 63%-ը պարբերաբար այցելում են միմյանց, սակայն հանդիպման վայրի վերաբերյալ քննարկումները ոչ միշտ են խաղաղ ընթանում:

Հարցման մասնակիցները խոստովանել են, որ հեռավորության վրա հարաբերություններ պահպանելը թանկ հաճույք է: Հարցվածների 59%-ը խոստովանել է, որ ավելի հաճախ կցանականային հանդիպել, սակայն չեն կարող դա իրենց թույլ տալ բավարար միջոցներ չունենաու պատճառով:







































