Ծաղկաձորում տեղի ունեցած՝ ՀՀԿ Գործադիր մարմնի և խորհրդի նիստում վարչապետի պաշտոնում կուսակցությունն առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ինչը տեղի ունեցավ Կարեն Կարապետյաանի առաջարկությամբ:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հեգնեց. «Ինչ անսպասելի որոշում էր, չէ՞», և հավելեց. «Ես դադարել եմ որևէ գործողություն գնահատել, որն ավելի շատ նման է տուն-տունիկի»:
Նա նշեց՝ թող գնային Խոսրովի անտառում անեին այդ նիստը. «Իրանք իրար մեջ… խաշի սեղանն էլ դնեին»:
Մեր զրուցակցի խոսքով՝ գիշերն իմանում ենք, որ Հայաստանի սահմաններից մեկ ժամվա հեռավորության վրա կարող է Երրորդ համաշխարհային պատերազմ սկսվել, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն են խստացվել, որոնք ազդեցություններ են ունենալու Հայաստանի վրա. «Իսկ մեր որևէ իշխանավորից՝ սկսած Սերժ Սարգսյանից, վերջացրած Կարեն Կարապետյանով, չենք լսում, թե այդ մարտահրավերներին ոնց ենք դիմագրավելու: Եվրոպացիներն էլ կասկածի տակ են դրել Ադրբեջանում ընտրությունների արդյունքները, և Ալիևին, կարծում եմ, այլ բան չի մնում, քան արտաքին ագրեսիայի մասին մտածելը»:
«Սերժ Սարգսյանը սկսել է հասկանալ, թե ինչպիսի քաղաքական դժոխքի մեջ է մտնում, դրա համար է հեռացել՝ սադրանքներից խուսափելու համար: Ժողովուրդն ապացուցեց, որ չի համակերպվում այս կյանքի հետ»,- ընդգծեց Արամ Կարապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































