ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Դե Բարի քաղաքի բնակիչները բողոքել են ագրեսիվ բադից։ Այս մասին հաղորդում է WKMG ClickOrlando պորտալը։
Տեղի բնակչուհիներից Ջենիֆեր Ջեսալի խոսքով՝ արդեն մի քանի շաբաթ է բադը քաղաքացիներին տհաճություններ է պատճառում։ Թռչունը հետապնդում է մարդկանց և հարձակվում նրանց վրա, ինչպես նաև նա պոկել է պատուհանացանցերը։
«Նա երեխաների հետևից է վազում ավտոբուսի կանգառից մինչև տուն կամ պարզապես փորձում է հարձակվել ավտոբուսի սպասող մարդկանց վրա»,-ասել է նա։
«Նա ընկեր ուներ, որը մահացել է։ Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել նրա հետ, բայց դրանից հետո բադը խելքը թռցրել է»,-հավելել է կինը։









































