Գերմանական «Համբուրգ»-ի կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը կարծում է, որ «Ոսկե գնդակ»-ը պետք է ստանա Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն:
«Բոլորը, նույնիսկ «Համբուրգ»-ի երիտասարդ ֆուտբոլիստները ցանկանում են նմանվել Ռոնալդուին: Մարդիկ կարծում են, որ նա եսասեր է, բայց նա համեստ տղա է և նման պահվածք ունի նաև խաղադաշտի սահմաններից դուրս:
Ռոնալդուն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է և արժանի է «Ոսկե գնդակ»-ին»,- Goal.com-ը մեջբերում է կիսապաշտպանի խոսքերը:







































