«Ակվարիում» խմբի մենակատարը նշում է իր ծննդյան օրը հոբելյանական երեկոների փորձերի ռեժիմում, որոնցով հանդես կգա Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Երգչի ֆենոմենն այն է, որ նույնիսկ այդ տարիքում՝ ունենալով երկու թոռ, նա շարունակում է պահանջված մնալ:
Ծնունդով Լենինգրադից Գրեբենշչիկովը ծնվել է 1953թ. նոյեմբերի 27-ին: Նա The Beatles-ի ազդեցությամբ տարվել է ռոք երաժշտությամբ: 4 տասնամյակ առաջ նա ստեղծել է «Ակվարիում» խումբը, որը բազմիցս փոխել է իր կազմը:
Ընդհանուր առմամբ՝ երգիչը ստեղծել է ավելի քան 500 երգ, որոնցից շատերը դարձել են հիթ:








































