Monday, 06 07 2026
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում

Ալիևի հետընտրական ստուգողական կրակոցները

Կեսգիշերին մոտ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները՝ Ֆեյսբուքում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժել»,- հաղորդում է Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։

Վերջին առնվազն տասը օրերին նմանաբովանդակ տեղեկատվությունը դարձել է մեր իրականության անքակտելի մասը: Ընդ որում՝ Բաքուն հրադադարը խախտում է ոչ միայն ադրբեջանա-արցախյան շփման գծում, այլ նաև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի երկայնքով:

«Մենք մեծ հաղթանակի ենք հասել նաև ռազմի դաշտում: Ադրբեջանցի զինվորը, ադրբեջանական բանակը ազատագրեցին մեր հողերի մի մասը: Կգա մի օր, երբ այսօր դեռևս օկուպացված մեր տարածքներում ևս կծածանվի ադրբեջանական դրոշը, և այնտեղ էլ նախագահական ընտրություններ կանցկացվեն»,- իր հետընտրական առաջին ուղերձում երեկ հայտարարել է վերընտրված Իլհամ Ալիևը:

Կասկածից վեր է, որ, այսպես կոչված, պատերազմի հռետորաբանությունը Ալիևի համար ոչ թե նախընտրական հնարք է, այլ քաղաքականության նպատակ: Ադրբեջանի նախագահի ուղերձը բացահայտում է առաջիկա տարիների նրա քաղաքականության ուրվագիծը: Ապրիլի 11-ի ընտրություններում Ալիևի համար «նկարվել» է վստահության բարձր՝ մոտ 90%-անոց ցուցանիշ: Նման դեպքերում Ադրբեջանի նախագահն անկաշկանդ գործողությունների հնարավորություն է ստանում երկու ուղղություններով՝ նոր թափ հաղորդել բանակցային գործընթացին կամ պատրաստվել ռազմական գործողությունների:

Բաքվից հայտարարություններ են հնչում միանգամից իրարամերժ այս երկու գործընթացներին պատրաստ լինելու մասին: Ադրբեջանի պատկերացրած բանակցային գործընթացն ըստ էության ենթադրում է հայկական կողմի կապիտուլյացիա, ինչն ադեկվատ չէ ոչ միայն միջազգային այսօրվա ստատուս քվոյին, այլ նաև անընդունելի է Երևանի համար:

Դիվանագիտական շանտաժը այն գործիքներից մեկն է, որի միջոցով Բաքուն փորձում է ստեղծել նոր պատերազմի սանձազերծման մոտիվները:

Այս օրերին Բաքուն կրակում է Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ, սակայն դրանք ավելի շատ կրակոցներ են միջազգային հանրության, առաջին հերթին՝ Մոսկվայի ուղղությամբ: Ալիևը միջազգային հանրությանը փորձում է, այսպես ասած, վարժեցնել նոր պատերազմի ռեժիմին, մյուս կողմից՝ Մոսկվայից ստանալ պատերազմելու «իրավունք»: Դժվար է ասել՝ Մոսկվան կվերադառնա՞ 2016-ի ապրիլյան պատերազմին նախորդած ստատուս քվոյին, թե՞ Բաքուն դարձյալ կստանա Ռուսաստանի դիվանագիտական մերժումը՝ ինչպես դա եղավ անցյալ տարի Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ:

Մյուս կողմից՝ ուշագրավ է, որ ադրբեջանական սադրանքներին զուգահեռ Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակեց իբրև թե հայ լրագրողին արտգործնախարար Սերգեյ Լավրովի տված հարցազրույցի տեսանյութը, որում նա փորձում էր ռեաբիլիտացնել, այսպես կոչված, Կազանի պլանը: Սա անուղղակի աջակցություն է Բաքվի ագրեսիվ գործողություններին:

Առայժմ հայկական կողմը արդյունավետ պաշտպանվում է՝ համարժեք պատասխան տալով ադրբեջանական սադրանքներին: Թերևս անհրաժեշտություն առաջանա առաջիկայում դիմել կանխարգելիչ գործողությունների, եթե Բաքուն շարունակի հոգեմաշ պատերազմի մարտավարությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում