Փարիզում Ցուցահանդեսների միջազգային բյուրոյում կհայտարարվի Համաշխարհային Էքսպո-2020 ցուցահանդեսի մայրաքաղաքի անվանումը, հայտնում է ITAR-TASS-ը:
Հավակնորդների թվում են Եկատերինբուրգը (Ռուսաստան), Սան Պաուլոն (Բրազիլիա), Դուբայը (ԱՄԷ) և Իզմիրը (Թուրքիա):
Մինչ քվեարկությունը սկսելը հավակնորդ քաղաքները կներկայացնեն իրենց հայտերի եզրափակիչ շնորհանդեսները:
Քվեարկությունը կանցկացվի գաղտնի:







































