Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի 2013թ. թիմային առաջնությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, առաջին տուրում մեր ընտրանին ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանի հավաքականի հետ: Բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:
Այսօր կկայանա երկրորդ տուրը: Մեր ընտրանին ուժերն է չափելու Եգիպտոսի ազգային թիմի հետ:
2-րդ տուր, Հայաստան – Եգիպտոս
Սերգեյ Մովսեսյան – Մոհամեդ Էզադ
Վլադիմիր Հակոբյան – Սամի Շոկեր
Գաբրիել Սարգսյան – Բասեմ Ամին
Տիգրան Պետրոսյան – Հասեն Լաբիբ Իբրահիմ








































