Առաջին անգամ է, որ ես տեսնում են Freedom House-ի զեկույց, որն արմատապես տարբերվում է ընդունված մոթոդաբանությունից, որը այդ կազմակերպությունը որդեգրել է: Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Freedom House-ի վերջին զեկույցին:
«Եթե որեւէ մեկն ուշադիր ուսումնասիրի զեկույցը, ապա զարմանքով կհայտնաբերի իրար հակասող դրույթներ: Օրինակ, եթե Սերժ Սարգսյան առաջադրվում է վարչապետ, դա կտանի ավտորիտար ռեժիմի, եթե նա չառաջադրվի, ապա դա կդառնա լռելյայն կառավարում գործադիր իշխանության: Այսինքն ձախ մի գնա, աջ մի գնա:









































