Հարավային Կորեայում ֆերմերը սպանել է հարևանի շանը՝ պատճառաբանելով, որ հոգնել է նրա հաչոցից։ Այս մասին հաղորդում է Channel News Asia-ն։
62-ամյա տղամարդն ինքն է խոսոտավնել հանցագործությունը, երբ մեկ այլ հարևան շան տիրոջը պատմել է կատարվածի մասին։ Հանցագործի խոսքով՝ ինքը կենդանուն քարով է հարվածել, և նա ընկել է։ «Դրանից հետո նա խեղդել է շանը և եփել նրա միսը», -ասել է քննիչը։
Շան տիրոջ դուստրը փնտրել է շանը և հարևաններին խնդրել օգնել։ Հանցագործն աղջկան ասել է, որ կօգնի, սակայն հաջորդ օրը նրանց տուն է գնացել, խմել է շան տիրոջ հետ և փորձել մխիթարել։ Ֆերմերը նաև նրանց ընտանիքին ճաշի է հրավիրել։ Իմանալով, որ ճաշին իրենց շան միսն են հյուրասիրելու՝ ընտանիքը մերժել է հրավերը։








































