ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է SESTA-FOSTA օրինագիծը, որն արգելում է համացանցում սեքս վաճառքը։ Այս մասին հաղորդում է Ars Technica-ն։
Նախագծի մշակողները վստահ են, որ օրենքի ընդունումը կհանգեցնի նման կայքերի՝ ինքնակամ փակվելուն։ Բացի այդ, պետությունն անպիտան ռեսուրսներից կարող է ազատվել իրավապահ մարմինների միջոցով։ Սպիտակ տան աշխատակիցների խոսքով՝ մարմնավաճառությանը նպաստող վեբ կայքեր ունենալը կամ վարելը դաշնային հանցագործություն կհամարվի։
SESTA-FOSTA-ին դեմ են հանդես եկել ինտիմ ոլորտի աշխատակիցները և իրավապաշտպանները։ Նրանց կարծիքով օրենքի ընդունումը կարող է խախտել երկրում խոսքի ազատության սկզբունքը, ինչպես նաև կառավարությանը թույլ տալ ճնշում գործադրել խոշոր տեխնոլոգիական ընկերությունների վրա։







































