Դերասան Մոզես Մագուբը, ով հայտնի է բրիտանական բժշկական «Հոլբի Սիթի» սերիալում իր խաղացած դերով ինքնասպան է եղել՝ տեղեկացնում է Daily Mail-ը:
34-ամյա Մագուբը պարացետամոլի մեծ չափաբաժին է ընդունել, կապել աչքերը և լուսամութտից ցած նետվել: Նրա մարմինը հայտնաբերվել է Լոնդոնում՝ շենքի 6-րդ հարկում գտնվող իր բնակարանի լուսամուտների տակ: Նրա բնակարանում այդ ժամանակ գտնվել է նրա եղբայրը, որը տեղյակ չի եղել կատարվածի մասին:
Բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ մահը վրա է հասել վնասվածքներից, թեպետ դերասանը կարող էր մահանալ դեղահաբի մեծ չափաբաժնից. նրա արյան մեջ հայտնաբերվել է նաև ալկոհոլ:








































