ԱՄՆ-ում տպագրված առաջին գիրքը՝ Սաղմոսների մասաչուսեթսյան գիրքը, Նյու Յորքում Sotheby’s աճուրդի տան կողմից վաճառվել է ռեկորդային՝ 14.165 մլն դոլարով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով աճուրդի տան կայքին:
Այդպիսով գիրքը արժեքի համաշխարհային ռեկորդ է սահմանել: Գրքի տերն է դարձել անանուն գնորդը:
Լոտի մեկնարկային գինը կազմել է 15-30 մլն դոլար:
Նախկինում ամենաթանկ տպագիր գիրքը համարվել է Ջոն Ջեյմս Օդյուբոնի պատկերազարդումներով «Ամերիկայի թռչունները» գիրքը, որը 2010 թվականին վաճառվել է 11 մլն դոլարով:












































