Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Հայտնի է Յուվեցի Կարոյի փեսայի մահվան պատճառը

Նախկին պատգամավոր Յուվեցի Կարոյի՝ Կարո Կարապետյանի փեսա Գոռ Առաքելյանի մահվան իրական պատճառն արդեն հայտնի է:

«Փաստինֆո»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնել է, որ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ 33-ամյա Գոռ Առաքելյանի մահվան պատճառ է հանդիսացել գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումը՝ կիսագնդերի հարփորոքային շրջանների իշեմիկ ինսուլտը։ Գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 27-ին Երևանի հյուրանոցային համալիրներից մեկում հայտնաբերվել էր Գոռ Առաքելյանի դին, ով հանրության շրջանում առավել հայտնի է որպես ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Յուվեցի Կարոյի՝ Կարո Կարապետյանի փեսա:

Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանն ընդամենն ամիսներ առաջ է քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվել:

Նա 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել 2014թ. մայիսի 17-ին «Վերնիսաժի» տարածքում հնչած կրակոցների գործով։

Գոռ Առաքելյանը Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքի մոտ վեճի էր բռնվել` իր ավտոմեքենայի ճանապարհն իրենց ավտոմեքենան կայանելով փակած Վալերիկ Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի հետ:

Վեճն ավարտվել էր կրակոցներով, որի արդյունքում ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել ոչ միայն Վալերիկ Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը, այլև պատահական անցորդները։

Արարքի համար Գոռ Առաքելյանին սպանության փորձ կատարելու մեղադրանք էր առաջադրվել, որն ավելի ուշ վերաորակվեց ավելի մեղմ մեղադրանքով: Իսկ վիճաբանության մյուս կողմին` Ներսես Մելքոնյանին և Վալերիկ Հովհաննիսյանին, խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել:

Սակայն 2017թ. Մայիսին հայտնի դարձավ, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներում է շնորհել ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսա Գոռ Առաքելյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում