Այսօր ԱԺ ելույթի ընթացքում «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը քաղաքացիներին կոչ արեց ապրիլի 13-ին, ժամը 18:30-ին լինել Ազատության հրապարակում և սկիզբ դնել իրենց երազած Հայաստանի կերտմանը: «Այնտեղ մենք միասին կվառենք մեր ազատության ջահը»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը: Ելույթից հետո նա հրավառության նյութ վառեց, որը գունավոր ծուխ էր արձակում: Միրզոյանին միացավ նաև «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի այդ ակցիայի մասին, վերջինս հակադարձեց․ «Սե՞նց են պայքարում»:







































