Հակակառավարական ցուցարարները վերացրել են Թայլանդի ՆԳՆ շենքերի համալիրի շրջափակումն այն բանից հետո, երբ ՆԳՆ քարտուղարը խոստացել է, որ նոյեմբերի 27-ին գերատեսչության աշխատակիցներն աշխատանքի դուրս չեն գա:
Ցուցարարները լքել են ՆԳՆ շենքերի համալիրի հարևանությամբ գտնվող տարածքը, հայտնում է «Կհոմ Չատ Լիկ» պարբերականը:
Բանգկոկում արդեն դատարկել են ֆինանսների նախարարությունը, Ազգային բյուջետային բյուրոն, երկրի կառավարության ղեկավարին կից հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ԱԳՆ աշխատակիցները վարչության մշտական քարտուղարի հրամանով աշխատանքի դուրս չեն գալիս նոյեմբերի 25-ից:
Աղբյուրներից հայտնի է դարձել, որ շրջափակված նախարարություններն իրենց աշխատակիցների համար աշխատանքի ժամանակավոր այլընտանքային վայրեր են ընտրել և չեն պատրաստվում դադարեցնել իրենց աշխատանքը, հայտնում է Ria Novosti-ն:
Ավելի քան 10 ուսումնական հաստատություններ փակ են դեռ անցյալ շաբաթվանից:






































