Մեքենաների մետաղական համարանիշները Դուբայում փոխարինվելու են թվային էկրաններով։ Այս մասին հաղորդում է էմիրությունների ճանապարհների և տրանսպորտի հարցերով ղեկավարությունը։

Գերատեսչության ներկայացուցչի խոսքերով՝ թվային համարանիշները կազատեն ավտոմեքենաների տերերին ամեն տարի համարները թարմացնելու համար սերվիս կենտրոններ գալու անհրաժեշտությունից, քանի որ գրանցումը ավտոմատ թարմացվելու է տեխզննումից հետո։

Հաղորդվում է որ թվային համարների տեխնոլոգիայի փորձարկումը սկսվելու է մայիսին և տևելու է մինչև նոյեմբեր։








































