«Ես երբեք իմ իմիջի ստրկուհին չեմ եղել, կարողանում եմ ընդունել ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ, և կարծում եմ, որ իմ մարմինը պարտավոր չէ կատարյալ լինել»,– հարցազրույցներից մեկում հայտարարել է Շակիրան։ Սակայն նայելով նրա նոր լուսանկարին, որ օրերս հայտնվել էր նրա բլոգում, կարելի է վստահաբար ասել, որ երգչուհու մարմինը կատարյալ է։

Սպորտը երգչուհու կյանքում կարևոր տեղ է զբաղեցնում։ Շակիրան նաև բաց չի թողնում պարելու հնարավորությունը. Շակիրայի պարելու տաղանդը ժամանակին նրան աշխարհով մեկ հանրահայտ դարձրեց, չէ որ նրա յուրաքանչյուր տեսահոլովակ ուղեկցվում էր պարային սեքսուալ շարժումներով։ Դե ինչ, դա միայն հիացնում է։










































