Համաձայնագրի վավերացումից հետո մեծ աշխատանք է սպասվում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ Արտաքին հարաբերություննների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ համաձայնագրի պատասխանատուն իշխանությունն է:
Աշոտյանի խոսքով՝ համաձայնագիրը պարտավորեցնող է նաև ԵՄ-ի համար․ «Համաձայնագիրը գալիս է մեզ օգնելու՝ մարդու իրավունքներից մինչև դատաիրավական համակարգ: Համաձայնագիրը լրացուցիչ ֆինանսական հնարավորություն է: Մենք ռեֆորմները դանդաղ ենք անում, որովհետև ֆինանսական և մեթոդական ռեսուրսներ չունենք: Համաձայնագիրը գալիս է մեզ օգնելու, բայց այն բանկոմատ չէ»:
Զորւյցի վերջում Արմեն Աշոտյանը ավելացրեց․ «Եվրոպա դառնալու ճանապարհին նախ համակեցության կանոնները պետք է սովորենք»:









































