«Սերժ Սարգսյանը Հայաստանի 3-րդ նախագահն է, և իմ քաղաքական առաջնորդը և ես որևէ կաշկանդվածություն չունեմ, թե ում նկարը կախեմ»: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի լուսանկարը շարունակում փակցված մնալ իր աշխատասենյակում:
Շարմազամովն ասաց, որ ինքը Սերժ Սարգսյանի զինվորն է, և լուսանկարը շարունակելու է մնալ այնքան ժամանակ, քանի դեռ ինքն այդ աշխատասենյակում է լինելու:










































