Այսօր Լոնդոնում սպասում են բավական անսովոր գործով դատարանի վճռին: Գերագույն դատարանը կհայտարարի, թե որտեղ կվերահուղարկավորեն Անգլիայի արքա Ռիչարդ 3-րդի աճյունը, որը վերջերս հայտնաբերվել էր Լեստեր քաղաքում:
Գիտնականները ցանկանում են նրա աճյունը վերահուղարկավորել Լեստերի տաճարում, իսկ արքայի հետնորդները պնդում են, որ համաձայն հանգուցյալի կամքի՝ նրա մարմինը պետք է գտնվի Յորքի մայր տաճարում՝ հայտնում է vesti.ru-ն:
Լոնդոնի Գերագույն դատարանում դատական հետաքննությունը իր տեսակի մեջ եզակի է: Դեռևս երբեք Մեծ Բրիտանիայի պատմությասն մեջ դատավորները կապված չեն եղել արքաների հուղարկավորության գործի հետ:











































