Նոյեմբերի 26-ին «Կիև-Մոգիլյանական ակադեմիա» ազգային համալսարանի ուսանողները հայտարարել են դասադուլի մասին՝ հաջակցություն եվրաինտեգրման: Այս մասին հաղորդում է BBC-ի ուկրաինական ծառայության թղթակիցը:
Տեղեկատվության համաձայն՝ դասադուլը կտևի մինչև դեկտեմբերի 2-ը: Ուսանողները պատրաստվում են ակադեմիայի շենքի մոտից երթով շարժվել Տարաս Շևչենկոյի անվան համալսարան՝ ստանալու համար մյուս բուհերի ուսանողների աջակցությունը:
Ուժգորոդում շուրջ 300 ուսանող է բողոքում Ուկրաինայի կառավարության՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշման դեմ: Նախօրեին բողոքի ակցիային մասնակցել են նաև Տերնոպոլի, Լվովի ուսանողները:









































