Բոտսվանայում առյուծներին շատ մոտիկից լուսանկարելու ու ըստ այդմ՝ նկարահանող խմբի կյանքը չվտանգելու համար գործի է դրվել ինժեներների ստեղծած Car L հեռակառավարվող անվավոր 4×4 տեսախցիկը:
Նկարահանումների ժամանակ տեսախցիկը վնասվել է, սակայն կփոխարինվի նորով՝ հաջորդ արկածային նկարահանումների համար:
Նախագիծը հաջողվել է իրականություն դարձնել HP-ի և Nikon New Zealand-ի օգնությամբ:









































