Թխամաշկ դերասանուհի Նիկոլ Ռոշելը բողոքի ակցիա է կազմակերպել Նորիսթաունի դատարանի շենքի առաջ, որտեղ լսվում էր երգիծական դերասան Բիլլ Քոսբիի գործը, ում մեղադրում են սեռական բնույթի հանցագործությունների մեջ։

Ռոշելը մերկացրել է կուրծքը, որը ամբողջովին պատված է եղել գրառումներով և կարգախոսներով՝ ի պաշտպանություն ոտնձգությունների ենթարկված կանանց, ցատկել է ցանկապատի վրայով և վազել է դերասանի ուղղությամբ։ Ոստիկանները նրան բռնել են։
Լրագրողները պարզել են, որ 38-ամյա Ռոշելը դերասանի հետ նկարահանվել է «Քոսբի շոու» սիթքոմում։ Նա նաև նկարահանվել է «Օրենք և կարգ», «Նյու Յորքի ոստիկանությունը» և «Շապելլի շոու» սերիալներում։

2017 թվականի հունիսին դատարանը անօրինական է ճանաչել Քոսբիի նկատմամբ դատավարությունը, քանի որ դատավորները նրա գործով չէին կարողանում միաձայն որոշում կայացնել։ Մեղադրող կողմը նոր քրեական հետապնդում սկսեց։
WATCH: A protester jumps a barricade and rushes Bill Cosby as he walks into court for the first day of his sex assault retrial. More: https://t.co/dZfmgaBYFk pic.twitter.com/TJ48mkEXgC
— Mike Sisak (@mikesisak) 9 апреля 2018 г.







































