Հանրահայտ Instagram-յան բլոգեր Լորեն Գուջերին մեղադրել են չափից շատ ֆոտոշոփ կիրառելու մեջ: Հետևորդները պահանջել են խոստովանել, որ նա ձևափոխում է իր կազմվածքը գրաֆիկական ծրագրերի միջոցով: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:

Օգտատերերը կասկածել են նկարի ճշգրտության վրա, որում նա ժանյակե բոդի է կրում: Նրանք կասկածել են, որ աղջիկը ֆոտոշոփի օգնությամբ փորձել է նեղացնել իրանը, ինչի հետևանքով ձևափոխվել է նրա կոնքը, որը անբնական տեսք է ստացել:








































