Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պայքարի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հատուկ նշանակության վարչության ծառայողների հետ ապրիլի 9-ին հայտնաբերել ու ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Արամ Ավագյանին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 28-ամյա Ավագյանը 2016 թվականի հոկտեմբերից հետախուզվում էր սպանության փորձի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով։

Մեղադրյալը կալանավորվել ու տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։









































