«Գրիֆինները» մուլտֆիլմի երկրպագուները ստորագրահավաք են սկսել սերիալից Բրայան շան անհետացման դեմ:
Սերիալի հեղինակներին ուղղված միջնորդագիրը նախօրեին տեղադրվել է change.org կայքում:
Միջնորդագրի հեղինակների կարծիքով՝ սերիալից Բրայանի անհետացումը կհանգեցնի ոչ միայն «Գրիֆինների» լսարանի կորստի, այլև ամբողջ Fox հեռուստաալիքի:
«Նա շոուին հավելում էր սրամտության ու նրբության տարրեր», – բացատրել են սերիալի երկրպագուները:
«Բրայանի կյանքը» անվանումը կրող էպիզոդը, որտեղ զոհվում էր շունը, եթեր է հեռարձակվել նոյեմբերի 24-ին: Բրայանը սերիալի մշտական կերպարներից էր 1999 թվականից:







































