Tuesday, 30 06 2026
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում

Կարող ենք Հայաստանը դարձնել նոր տեխնոլոգիաների և լուծումների կամուրջ Արևելքի ու Արևմուտքի միջև. ՀՀ Նախագահ

Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության համակողմանի ամրապնդումը պետք է լինի համազգային նպատակների իրականացման առաջնահերթություններից: Այս մասին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ նորընտիր Նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հանուն համազգային նպատակների և այդ նպատակների իրականացման մեր առաջնահերթությունից պետք է լինի Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության համակողմանի ամրապնդումը և նրա ներուժի առավել արդյունավետ իրացումը: Մեր ազգային միասնության ամենակարևոր գրավականն ու հենարանը եկեղեցին է՝ համաշխարհային, ազգային մի կառույց, որի շուրջ դարեր ի վեր համախմբվել է մեր ժողովուրդը: Պետք է անենք հնարավոր ամեն բան արհեստական հակասությունների վերացման և մեր հավաքականության իրական ուժի գիտակցման ուղղությամբ: Մշակենք համազգային խնդիրների լուծման և այդ լուծմանը ծառայող արդյունավետ նոր մեխանիզմներ, միացյալ օրակարգ, ընդհանուր պատասխանատվություն և միասնական ջանք: Վստահ եմ, մեկ օր առաջ հասնելու ենք այս բանաձևի ընկալմանը և կենսագործմանը: Փոքր երկիր, համաշխարհային ազգ՝ սա է մեր էությունը»,- հայտարարեց ՀՀ նորընտիր Նախագահը:

Նա ընդգծեց, որ հավատը, վստահությունը, արդարությունը և ամենօրյա բարեխիղճ աշխատանքն այն արժեքներն են, որ կարող են խթանել մեր հասարակության ստեղծագործական ուժն ու եռանդը: «Այսօրվա և վաղվա նկատմամբ հավատն ու վստահությունը, տնտեսությունն աշխուժացնելու նպատակով հստակ տեսլականն ու դրա շոշափելի արդյունքները կարող են ոչ միայն խթանել տնտեսական աճը, ներքին և արտաքին ներդրումների հոսքը, այլև արգելակել արտագաղթը: Առավել, հայրենիք վերադարձնել հայրենակիցներից շատերին:

Սակայն ինչքան էլ գրավիչ և տեսականորեն հիմնավոր լինեն լուսավոր ապագայի խոստումները, մարդիկ ուզում են իրենց առօրյայում՝ այսօր տեսնել դրանց պտուղները, և նրանք իրավացի են: Աշխարհը, ուր ապրում ենք մենք ու աշխարհը, ուր ապրելու են մեր երեխաները, փոփոխվում է շատ արագ, վերածվում մրցակցության հսկայական դաշտի: Մենք պետք է դրան պատրաստ լինենք, ներդրումներ անենք գիտության, նոր տեխնոլոգիաների, կրթության ու մշակույթի ոլորտներում, կապ հաստատենք աշխարհի լավագույն, գիտական կրթական և հետազոտական կենտրոնների հետ՝ արևմուտքից արևելք, հյուսիսից հարավ: Ներգրավենք նոր գաղափարներ, փոխառնենք լավագույն փորձն ու այս ամենի հիման վրա ստեղծենք մեր յուրօրինակ լուծումներն ու դրանք առաջարկենք աշխարհին: Վստահ եմ, որ մենք ի վիճակի ենք Հայաստանը դարձնել գրավիչ գործընկեր, նոր տեխնոլոգիաների և լուծումների կամուրջ Արևելքի ու Արևմուտքի միջև: Սա է ապագան»,- հայտարարեց Արմեն Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում