Ամերիկացի պոռնոդերասանուհի Սթեֆանի Քլիֆորդը (Սթորմի Դենիելս) դատարան կրկնակի հայց է ներկայացրել՝ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա փաստաբանին երդման ներքո ցուցմունք տալու նպատակով դատարան կանչելու համար։ Այս մասին հայտնել է դերասանուհու փաստաբան Մայքլ Ավենատին։
«Ահա նոր միջնորդությունը, որը մենք հենց նոր ներկայացրել ենք՝ ծրագրելով երդման ներքո ցուցմունք տալու կանչել Թրամփին և Քոենին»,-գրել է նա Twitter-ի իր էջում։
Մայիսին Կալիֆորնիայի դատարանը մերժել է նմանատիպ հարցումը։
Հիշեցնենք, որ Սթեֆանի Քլիֆորդը պահանջում է անվավեր ճանաչել Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունները չբարձրաձայնելու մասին համաձայնագիրը, ինչի խախտման մեջ նրան մեղադրում է Մայքլ Քոենը։









































