Monday, 06 07 2026
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում

Սերժ Սարգսյանի խիստ խորհրդանշական վերջաբանը

Սուրբ Աթոռի այգում Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի տեղադրման արարողության առիթով Վատիկան Սերժ Սարգսյանի այցը փաստացի վերջինն է նրա նախագահության տասնամյա ժամկետի ընթացքում, ու այդ իմաստով խորհրդանշական, եթե նկատի առնենք մի ուշագրավ հանգամանք ևս: Սարգսյանը 2008 թվականին նախագահի պաշտոնում առաջին այցը կատարեց Մոսկվա, և այնտեղ հայտարարեց նաև հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկի մասին, որը, ըստ էության, նաև դարձավ իրապես միջազգային նշանակության քաղաքական մի գործընթաց, բավականին ուշագրավ լույսով ու ստվերով: Հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը, անկասկած, բավականին ընդգրկուն պրոցես էր՝ միջազգային առանցքային դերակատարների ներգրավումով:

Անշուշտ, բավականին լուրջ քննարկումների հարց է դրա բովանդակությունը, ռիսկերն ու հնարավորությունները Հայաստանի համար՝ թե՛ երկարաժամկետ, թե՛ կարճաժամկետ առումով: Սակայն անհերքելի է, որ Հայաստանը, խոշոր հաշվով, այդ գործընթացի շնորհիվ դարձել էր համաշխարհային դերակատար, ստանձնելով որոշակի դեր, որն առնչվում էր ոչ միայն հենց իրեն, այլ առավել լայն կոնֆիգուրացիաների: Նախագահության ավարտին Սերժ Սարգսյանը դե յուրե փակեց դե ֆակտո ավելի վաղ ավարտված այդ գործընթացը, հետ կանչելով հայ-թուրքական արձանագրությունները: Իսկ նախագահությունը Սերժ Սարգսյանն արտերկրի մասով ավարտում է Վատիկան այցով: Ապրիլի 9-ին Սարգսյանը վայր է դնում նախագահական լիազորությունը, ու, թերևս, հազիվ թե հանգստյան օրերին նա կատարի որևէ արտերկրյա այց, ըստ այդմ հնարավոր է վստահաբար ասել, որ Վատիկանը Սարգսյանի նախագահության արտաքին վերջին այցն էր: Խորհրդանշականությունն այստեղ ինքնին այցի հասցեի մեջ չէ, հաշվի առնելով Սուրբ Աթոռի պատմա-քաղաքական ամբողջությունն ու քաղաքակրթական խորհրդանիշների այն հանրագումարը, որ կազմում են Վատիկանի թե՛ քաղաքական, թե՛ հոգեբանական, թե՛ քաղաքակրթական դիմագիծն ու կշիռը: Տվյալ պարագայում, ամենևին պատահական չէ մեր համեմատությունը նախագահության մեկնարկի և դրա ընթացքում տրված համաշխարհային նշանակության գործընթացի մեկնարկի հետ:

Բանն այն է, որ Սարգսյանը նախագահությունն ավարտում է տրամագծորեն հակառակ աստիճանում, հաշվի առնելով այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առումով Վատիկանում մատուցված պատարագով սկսված, Սուրբ Աթոռը, կարծես թե, բավականին աշխույժ աջակից է հայկական հարցն առաջ մղելու հարցում, համենայնդեպս՝ դատելով Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի հնչեցված մեսիջներից, ազդակներից, որ եղել են թե՛ Պատարագի տեսքով, թե՛ Հայաստան այցի, թե՛ նաև բազմաթիվ այլ հայտարարությունների ու ելույթների: Միևնույն ժամանակ, միամտություն է այս ամենում տեսնել զուտ, այսպես ասած, պատմական արդարության ծարավ կամ տուրք: Դրանից բացի, անկասկած է, որ ներկայումս աշխարհակարգային վերափոխումների փոթորկալից գործընթացում ձևավորվում են ոչ միայն քաղաքական շահեր, քաղաքական կոնֆիգուրացիաներ, քաղաքական կացութաձևերի և համակեցության կանոնների աշխույժ փնտրտուք, այլ վերանայվում և վերափոխվում է համաշխարհային քաղաքականության քաղաքակրթական հենքը, հստակեցվում են դրա սահմանները, ուրվագծերը, բաղադրությունը:

Ահա այդ համատեքստում հատկանշական է, որ 2008-ին մի ռակուրսով համաշխարհային զարգացումներում ներգրավված ակտիվ դերակատար Հայաստանը, 2018-ին, կարծես թե, բավականին ակտիվ ներգրավվում է համաշխարհային նշանակության այլ ռակուրսում, և կարծես թե ավելի խորքային գործընթացում, որում առաջնորդող կարևոր դերի է հավակնում Սուրբ Աթոռը: Եվ այդ գործընթացում հայկական հարցը դրվում է արդեն բոլորովին այլ շեշտադրությամբ, ընդ որում՝ նկատելի լայն մակարդակով, եթե հաշվի առնենք այն, որ վերջին մեկ-երկու տարում այն առանցքային տողատակերով շոշափվել է մի շարք առաջատար պետություններում, և այդ գործընթացը, թերևս, կլինի շարունակվող: Այդպիսով, ակնառու է, որ նախագահության ավարտին Սերժ Սարգսյանը այլ աստիճանով, այլ անկյան և ռազմավարական խորության տակ, բայց համաշխարհային նոր խաղի մասնակից է՝ Հայաստանի սուբյեկտությամբ, որն ունի թե՛ հակակշռող նշանակություն՝ ռուս-թուրքական խաղին, որը, անկասկած, Հայաստանի համար պարունակում է որոշակի ռիսկեր և չեզոքացնելու անհրաժեշտություն, թե՛ նաև Հայաստանի համար որոշակի քննություն-հնարավորություն է պետականության, հետևաբար թե, քաղաքակրթական զարգացման, թե, անվտանգության առավել բարձր մակարդակի դուրս գալու տեսանկյունից: Այստեղ, իհարկե, իրավիճակը բացարձակացնել պետք չէ, քանի որ այն գալիս և սահմանակցում է վարչապետության խնդրին, և այդ իմաստով Վատիկան այցը կարող է ստացվել մի կողմից վերջինը նախագահության տասնամյակում՝ արդեն դիտարկված խորհրդանշական ավարտով, տասնամյա վաղեմության մեկնարկի համեմատ, մյուս կողմից՝ Վատիկան այցը կարող է դիտվել նաև ոչ պաշտոնապես Սարգսյանի վարչապետության առաջին այցը:

Ինչպես ասում են, բարդ է կողմնորոշվել՝ վաղ ընթրի՞ք, թե՞ ուշացած նախաճաշ: Մի բան այդուհանդերձ հստակ է, որ Հայաստանի առաջ բացված է աշխարհաքաղաքական մասշտաբ, որը սակայն պետք է դիտարկել որպես աշխատանքի արդյունք, միաժամանակ, բայց նաև նոր և առավել խորքային աշխատանքի դաշտ, և ոչ թե ժամանցի կամ դափնու հրապարակ: Աշխատանքի դեպքում, սակայն, այնտեղ լինում են դափնիներ, բայց դրա բացակայությունը չի ավարտվի միայն զուտ ինքնին այդ հնարավորության կորստով: Ասպարեզի բացումը որակական և բովանդակային համարժեք մակարդակ ու ծավալ պահանջով աշխատանքով չլցնելու դեպքում Հայաստանը կստանա ուժեղ հարվածներ, ընդ որում՝ գործնականում բոլոր կողմերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում