Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Մոտեցել ենք ծերացող հասարակության սահմանագծին. Սերժ Սարգսյանի ծրագիրը անիրատեսական է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը։

-Պարոն Մարկոսյան, օրերս Սերժ Սարգսյանը քննարկել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագծի լրամշակված տարբերակը, ըստ որի՝ ծրագրում պետք է ներառված լինի մինչև 2030 թվականը մի քանի հարյուր հազար աշխատատեղերի ստեղծում, որոնք կապահովեն բարձր աշխատավարձ, հատկապես պետք է ներառված լինի երիտասարդների շրջանում գործազրկությունը, նաև 2040-ին 4 միլիոն բնակչություն ունենալու։ «Նոր աշխատատեղերի ստեղծմամբ և եղած աշխատավարձը բարձրացնելու միջոցով մենք պիտի հասնենք աղքատության էական նվազման»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Որքանո՞վ է իրատեսական այս նախագիծը, և որքանո՞վ կա հնարավորություն այն կյանքի կոչելու։

-Այն, ինչ նա թվարկել է՝ գործազրկություն, աշխատանքի ապահովվածություն, բարձր եկամուտ, բնականաբար, անմիջական ազդեցություն ունի ժողովրդագրական գործընթացների վրա։ Պետք է փաստաթուղթ մշակել, որպեսզի պարզ լինի, թե ինչպես են հասնելու դրան։  Նորից անդրադարձել է 2040 թվականին չորս միլիոն բնակչություն ունենալուն, պարզապես հարցն այն է, որ մինչ օրս չհրապարակվեց ժողովրդագրական իրավիճակի բարելավման վերաբերյալ ծրագիրը։ Կան գործոններ, որ պետք է հաշվի առնել։ Այո՛, լավ է, որ գործազրկության մակարդակը իջնի, աշխատավարձերը բարձրանան, դա կնպաստի, բայց կան գործոններ, օրինակ, ծննդաբերության ավելացումը շատ մեծ խնդիր է լինելու Հայաստանի համար, որովհետև մենք ունենք շատ քիչ թվով երիտասարդներ։ Այսինքն՝ այն սերունդը, որ գալիս է ծննդաբերելու, իրենց թվաքանակը քիչ է, և դու չես կարող մեխանիկորեն այդ թվաքանակը ավելացնել և հավելյալ ծնունդների աճ ապահովել։ Հիմա ամուսնական տարիքում է 90-ականների սերունդը, հետո երբ խոսում ենք 30-40թթ․մասին, գալիս է արդեն 2000-2010թվականի սերունդը։ Եվ փաստն այն է, որ 2017-ին 2016-ի համեմատ ունենք 7 տոկոս ծննդաբերության անկում, թիվ մեկ գործոնն այն է, որ քիչ թվով երիտասարդներ են ամուսնանում, նրանց թվաքականը քիչ է, և ուզենք թե չուզենք, 90-ականների սերունդն իր թվաքանակով զիջում է 80-ականների սերնդին։

-Եթե անգամ այս պահին այդ ծրագրերը մշակվեն, որքանո՞վ դրանք կարող են արդյունավետ լինել, երբ ծնելիության նման պատկեր կա։

-Կան հաշվարկներ, և ակնհայտ հաշվարկներից այն կողմ մենք չենք կարող հեռանալ։ Այսինքն՝ կա ժողովրդագրական կոնկրետ իրավիճակ, ունենք քիչ թվով երիտասարդներ, այս պահին սոցիալ-տնտեսական իրավիճակն այնքան էլ բարվոք չէ, այսինքն՝ արդեն իսկ ունենք մեկ տարվա կտրվածքով ծնունդների յոթ տոկոս անկում, ինչը լուրջ է։ 2025-ին, եթե այսպես շարունակվի, ծնունդները պակասում են, և կենսաթոշակային տարիք է մուտք գործում 50-60-ականներին ծնված սերունդը, այսինքն՝ մեզ մոտ տեղի է ունենում մեծահասակ մարդկանց թվաքանակի կտրուկ աճ, և եթե դրան գումարվում է ծնունդների նվազումը, ապա խոսել չորս միլիոնի մասին, անիրատեսական է։ 2025-ին, եթե այսպես շարունակվի, ունենալու ենք բացասական բնական աճ։ Իսկ եթե արտագաղթը կանգ չառնի, դա կարագացնի բնակչության նվազումը։ Եվ մեր սեռատարիքային կազմը իսկապես վատ վիճակում է գտնվում, այսինքն՝ մեծերի թիվն ավելանալու է, ծնունդների թիվը պակասելու է։ Եվ մենք դիսբալանս ենք ունենալու, մոտեցել ենք ծերացող հասարակության սահմանագծին՝ մոտավորապես 14-15 տոկոս։ Եվ եթե այսպես շարունակվի, ապա հեռու չէ այդ օրը, որ մենք նաև կանցնենք 20 տոկոսը և կլինենք դասական ծերացող հասարակություն, ինչն իր մեջ մեծ վտանգներ է պարունակում։ Օրիանկ՝ այս պարագայում մեր կենսաթոշակային համակարգը կարո՞ղ է մեծահասակ մարդկանց ապահովել կենսաթոշակով, քանի որ պակասելու է աշխատողների թիվը տնտեսությունում։ Լավ է, որ աշխատատեղեր ստեղծվեն, բայց որքան էլ ստեղծվեն, պետք է նաև հաշվի առնվեն նաև մեր աշխատանքային ռեսուրսները։ Այսինքն՝ մեր աշխատանքային ռեսուրսները այսօր պատրա՞ստ են ապահովել մեր տնտեսական աճը, մենք ունե՞նք այդ մարդկային ռեսուրսը, որ կարողանանք 13-15 տարվա կտրվածքով կանխատեսումներ անել և հասկանալ՝ ինչ աճ կարող ենք ապահովել։ Այսինքն՝ ինքը՝ ժողովրդագրությունը միայն ծնունդ, մահ, բնական աճ չի, նաև աշխատաշուկայի ուսումնասիրություն է, և այդ սերունդը որքանով է պատրաստ ապահովել տնտեսական աճ, այսինքն՝ շատ լուրջ հաշվարկներ և ուսումնասիրություններ պետք է անել, մեկ անգամ պետք է լուրջ մոտենալ հարցերին և համալիր ուսումնասիրություն անցկացնել՝ ինչ ունենք մենք այսօր։

Երկրները մարդահամարները հենց այնպես չեն անցկացնում։ Հատուկ ուսումնասիրություններ են անցկացվում աշխատաշուկայի վերաբերյալ, այդ բոլորը փոխկապակցված է։ Օրինակ՝ Անգլիայում 50 տարվա կտրվածքով, արդեն 2005 թվականին 2050 թվականի վերաբերյալ ուսումնասիրություն են անցկացրել և ասենք, պարզել են, որ իրենց 30 մլն ներգաղթյալ է պետք, որպեսզի կարողանան իրենց տնտեսական նորմալ աճն ապահովեն։ Այսինքն՝ մարդկային գործոնը շատ կարևոր է և պետք է հաշվի առնել ցանկացած ծրագիր գրելիս և իրագործելիս։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում