Սաուդյան Արաբիան մտադիր է Կատարի հետ սահմանին ջրանցք անցկացնել՝ նման կերպ այն կղզու վերածելով։ Այս մասին գրում է Սաուդյան Sabq պարբերականը։
Նշվում է, որ զբոսաշրջային նախագծով կզբաղվի Սաուդյան Արաբիայի ներդրումային խորհուրդը, որն 9 ընկերությունից է բաղկացած։ Նախատեսվում է, որ 12 ամսվա ընթացքում նրանք ջրանցք կփորեն Կատարի հետ սահմանի երկայնքով։

Ըստ պարբերականի՝ ջրանցքի լայնությունը 200 մետր կլինի, խորությունը՝ 15-20 մետր, երկարությունը՝ 60 կմ։ Նոր ծովային ճանապարհի միջոցով Սաուդյան Արաբիան կկարողանա կապել Սալվա քաղաքը և Հուր էլ Ադիդ շրջանը։
Հայտնի է, որ ջրանցքը կպատկանի միայն Սաուդյան Արաբիային, քանի որ այն կփորվի թագավորության տարածքում՝ Կատարի հետ պաշտոնական սահմանից 1 կմ հեռավորությամբ։









































