Մոսկվայում ոստիկանությունը ցմահ վարորդական իրավունքից զրկված Մառա Բաղդասարյանին տուգանել է 15 հազար ռուբլիով՝ իր մեքենայով մի քանի մետր վարելու համար: Այդ մասին տեղեկացնում է life.ru-ն:

Ոստիկանները կանգնեցրել են Բաղդասարյանի մեքենան մարտի 31-ին: Մառան դուրս է եկել մեքենայից, սակայն ոստիկանության խնդրանքով ներկայացնել փաստաթղթերը չի կարողացել:

Մառա Բաղդասարյանը ցմահ զրկվել է վարորդական իրավունքից այն բանից հետո, երբ իր G դասին պատկանող Mercedes Benz մակնիշի մեքենայով փախուստի է դիմել՝ ստիպելով ոստիկանությանը հետապնդել իրեն: Այնուամենայնիվ, չնայած վարորդական իրավունքի բացակայությանը, աղջկան մի քանի անգամ նկատել են ղեկին գտնվելիս և տուգանել:











































