«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ, ելնելով առողջական վիճակից, արտերկրում բուժվող գերենալ Մանվելը հնարավոր է և թողնի «Երկրապահի» ղեկավարի պոստը:
Մանավանդ, որ մասնավոր զրույցներում որոշ երկրապահներ նշում են, որ Սեյրան Սարոյանը դեմ չէ այդ պոստն ստանձնելուն: Սակայն, թերթի տեղեկություններով, դեռ վաղուց «Երկրապահի» ղեկավարման համար հարմար էր դիտվում ոչ այլ ոք, քան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, և Մանվելի հրաժարականի դեպքում հենց նա էլ ստանձնելու է քաղաքական չհամարվող, սակայն մշտապես քաղաքական իրադարձությունների կենտրոնում հայտնվող «Երկրապահը»:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:











































