«Հան Սոլո. աստղային պատերազմներ: Պատմություն» ֆիլմի պրեմիերան կկայանա Կաննի 71-րդ կինոփառատոնում, որը մայիսի 8-19-ը տեղի կունենա Կանն քաղաքում: Այդ մասին ապրիլի 5-ին հայտնել Է Variety հանդեսը:

Նրա տվյալներով՝ նոր սփին-օֆֆը փառատոնում կցուցադրվի մայիսի 15-ին: Սպասվում Է, որ այն համաշխարհային Էկրան կբարձրանա մայիսի 25-ին: Սա «Աստղային պատերազմների» կինոտիեզերքի արդեն երրորդ ֆիլմն Է, որը կներկայացվի Կաննում. 2002 թվականին Կաննի 55-րդ կինոփառատոնում տեղի Է ունեցել «Աստղային պատերազմներ. Էպիզոդ 2- Կլոնների գրոհը» կինոնկարի, իսկ երեք տարի անց թվով 58-րդ փառատոնում՝ «Աստղային պատերազմներ. Էպիզոդ 3- Սիթխերի վրիժառությունը» ֆիլմի պրեմիերան:
«Հան Սոլո. աստղային պատերազմներ: Պատմություն» կինոնկարը «Աստղային պատերազմների» շարքի թվով երկրորդ սփին-օֆֆն Է: 2016 թվականին վարձույթ Է մտել առաջին նման ճյուղավորումը՝ «Վտարակ-մեկ: Աստղային պատերազմներ: Պատմություն» կինոժապավենը:

Ռեժիսոր Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ»-ի օրիգինալ եռերգությունն ավարտվել Է 1983 թվականին: Միայն 1990-կան թվականների վերջին նա որոշեց վերագործարկել ֆրանշիզան՝ երեք ֆիլմ նկարահանելով այն իրադարձությունների մասին, որոնք նախորդել են առաջին երեք Էպիզոդների գործողությանը: 2012 թվականին Լուկասի Lucasfilm ընկերությունը ձեռք Է բերվել աշխարհի խոշորագույն կինոստուդիաներից մեկի՝ Disney-ի կողմից:
2015 թվականին Էկրան Է բարձրացել «Աստղային պատերազմներ: Էպիզոդ 7-րդ. ուժի զարթոնքը» ֆիլմը, որին հաջողվել Է ամբողջ աշխարհում հավաքել ավելի քան 2 մլրդ դոլար:

Անցյալ տարի Էկրան Է բարձրացել «Աստղային պատերազմներ: Էպիզոդ 8-րդ. վերջին ջեդայները» կինոնկարը, որը հավաքել Է 1,3 մլրդ դոլար: Լիարժեք իններորդ Էպիզոդի պրեմիերան պլանավորված Է 2019 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:









































