ԱՄՆ-ն Իրանի հետ վերջինիս միջուկային խնդրում համաձայնությունից հետո մտադիր չէ հրաժարվել Եվրոպայում ՀՀՊ ծրագրից, հայտնում է Ria Novosti-ն,
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների խոսքերով՝ ՀՀՊ-ն աշխարհը պաշտպանում է «շատ պոտենցիալ ագրեսորներից, ոչ թե մեկ կոնկրետ երկրից»:
«Մեզ հայտնի է, որ ավելի քան 30 երկիր ունի կամ ձեռք է բերում բալիստիկ հրթիռների տեխնոլոգիա, որոնք կարող են օգտագործվել ոչ միայն սովորական ռազմագլխիկներ, այլև զանգվածային ոչնչացման զենքեր արձակելու համար»,- ասել են կազմակերպությունում:
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ենթադրում էր, որ Եվրոպայում ՀՀՊ համակարգեր ստեղծելու անհրաժեշտություն այլևս չկա:








































