Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում Դորտոմունդի «Բորուսիա»-ն վաղը սեփական հարկի տակ մրցելու է իտալական «Նապոլի»-ի հետ:
Գերմանական ակումբի Twitter-ի պաշտոնական էջը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը: Ըստ դրա` դորտմունդցիների կազմում առաջին րոպեներից խաղադաշտ դուրս կգա Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Բորուսիա»-ի հավանական մեկնարկային կազմը` Ռոման Վայդենֆելլեր, Էրիկ Դուրմ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Սեբաստիան Կել, Քևին Գրոսկրոյց, Սվեն Բենդեր, Նուրի Շահին, Մարկո Ռոյս, Հենրիխ Մխիթարյան, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (Յակուբ Բլաշիկովսկի), Ռոբերտ Լևանդովսկի:







































