Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին վստահ է, որ հենց ինքն է դառնալու «Ոսկե գնդակ» մրցանակի այս տարվա դափնեկիրը:
«Վստահ եմ, որ ես կստանամ «Ոսկե գնդակ»-ը: Ես արել եմ այն, ինչ պետք է անեի: Եթե դուք ուշադրություն դարձնեք ամբողջ տարվա ընթացքում իմ ելույթներին, ապա կտեսնեք, որ ես «Բավարիա»-ի համար արդյունք եմ ապահովել:
Ճիշտ է, ես գոլ չեմ խփում յուրաքանչյուր խաղում, բայց հասցնում եմ օգնել նաև պաշտպանությանը: Հասկանալի է, որ Քրիշտիանու Ռոնալդուն ինձնից հաճախ է գոլերի հեղինակ դառնում, բայց մենք տարբեր խաղաոճեր ունենք»,- ասել է ֆրանսիացի ֆուտբոլիստը:







































