Ոստիկանությունը ձերբակալել է դերասան Շոն Փենի և դերասանուհի Ռոբին Ռայթի որդուն՝ Հոփեր Փենին, գրում է The Hollywood Reporter-ը։ Նրան ձերբակալել են թմրանյութեր պահելու համար։
Նշվում է, որ 24-ամյա երիտասարդի ավտոմեքենան, որում նաև նրա ընկերուհին էր գտնվում, ոստիկանները կանգնեցրել են ԱՄՆ Նեբրասկա նահանգի մայրուղում՝ փաստաթղթերը ստուգելու համար։ Մեքենայի խուզարկության ժամանակ իրավապահները հայտնաբերել են 14 գրամ մարիխուանա և աֆետամինի 3 հաբ։
Աֆետամին պահելը ԱՄՆ-ում քրեական հանցանք է։











































