Մանչեսթերյան Ռոչդեիլ Ռոուդ փողոցի վրա ոտնաթաթ է նկատվել: Այն այնքան իրական տեսք ուներ, որ ոստիկաններն այն անվանել են լավագույն կրկնօրինակը, որ երբևէ հանդիպել է իրենց: Հայտնի չէ, թե ով է թողել արյունոտ ոտնաթաթը փողոցի վրա, սակայն այն իսկական իրարանցում է առաջացրել: Այդ մասին հայտնում է Daily Star-ը:
Կեղծ ոտքը կանգնեցրել է երթևեկությունը, քանի որ վարորդներն իրենց կարծիքով՝ չեն ցանկացել խախտել հանցագործության վայրը: Հարևան խանութներից մեկի սեփականատեր Մոհամեդ Յուսուֆը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ոտնաթաթի լուսանկարը և պատմել, որ իրեն զանգ է տվել լացակումած մի կին, որը պնդել է, որ փողոցի վրա արյունոտ ոտք է ընկած:










































