Eyesect սաղավարտը կոչված է մարդկանց ցույց տալ, թե ինչպես են աշխարհը տեսնում միջատները։ Դրա հեղինակը գերմանական Constitute ընկերությունն է։
Տեխնիկական տեսանկյունից, սաղավարտը վիրտուալ իրականության հետ կապ չունի, սակայն զգացողություններով դրան շատ է նման։
«Նախ մի փոքր գլուխդ է պտտվում, թվում է, թե տարածության մեջ չես կողմնորոշվում։ Տագնապի զգացողություն է առաջանում, քանի որ մենք սովոր ենք, որ մեր զգացողությունները համընկնեն շարժումների հետ։ Բայց հանկարծակի ամեն ինչ փոխվում է, և իմ տեսածն իմ շարժումների հետ կապ չունի»,-ասել է սաղավարտը ստեղծողներից Քրիստիան Ցյոլները։
Սաղավարտն արդեն ներկայացրել են տարբեր երկրներում՝ ցուցահանդեսների և համաժողովների ընթացքում։









































