ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կոռեկտ չի համարում «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հեղինակային հոդվածում «Ծառուկյան» դաշինքի վերաբերյալ կարծիքը ։
«Պարոն Մարուքյանը ճիշտ կանի իենց դաշինքով զբաղվի, դաշինքում երեք կուսակցություն են և չեն կարողանում կարևորագույն հարցի շուրջ կոնսոլիդացվել, իրենց գործընկերը քայլարշավ է սկսել, «Ծառուկյան» դաշինքի գործերով են զբաղված։ Պարոն Մարուքյանը պիտի հասկանա, որ քաղաքական գործընթացներն իր ցանկությամբ չեն ընթանում»:
Մանրամասները՝ տեսանյութում։









































