ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ելույթ ունենալով «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի փակման արարողությանը, նշեց, որ վերջին տարիներին հատուկ ուշադրոււթյուն է դարձվում մասնագիտական կրթության ոլորտին, և այն կառավարության համար կրթության բոլոր ոլորտների շարքում դարձել է լրացուցիչ ջանքերի, ներդրումների և խրախուսման կարևոր կիզակետ: Նախարարի խոսքով՝ համաշխարհային մրցույթներում մեր ուսանողների հաջող ելույթները ոգևորում են և ապացուցում, որ մեր ձեռնարկած քայլերն արդյունավետ են, և մասնագիտական կրթութունը պահանջված է թե՛ երիտասարդության շրջանում, թե՛ տնտեսության մեջ:
Նախարարը հավելեց, որ վերջին տարիներին կտրուկ ավելացել է մասնագիտական կրթություն անվճար ստանալու հնարավորությունը, 50 տոկոսից ավելի պետական պատվերի ավելացում կա մասնագիտական կրթության բոլոր ոլորտներում:
«Կա որակյալ աշխատուժի պահանջարկ ոչ միայն բարձրագույն կրթության մասնագետների, այլ նաև մասնագիտական կրթության մասնագետների»,- ասաց նախարարը:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի










































