Հունաստանի Հռոդոս կղզում ջրհեղեղի հետևանքով 3 մարդ է զոհվել, հայտնում են տեղի փրկարար ծառայությունների աշխատակիցները:
Տարեց զույգի մարմինը հայտնաբերվել է գետի ափին, մի աղջիկ զոհվել է՝ չկարողանալով դուրս գալ ջրի մեջ հայտնված ավտոմեքենայից:
Հորդառատ անձրևները կղզում սկսվել են նախօրեին ու տևել ավելի քան 3 ժամ, հայտնում է Interfax-ը:










































